Tert.am-ը գրում է.

Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 5 պատահարի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրեր, հուլիսի 28-29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 17-ը:

Բացահայտվել է գողության 4, խարդախության 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման  և մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման 1-ական դեպք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել