իսկ եթե խոսեմ քո մասին ու բառերս չհերիքե՞ն... ինձ բառեր հետո ո՞վ է տալու...

Իսկ ես առանց բառերի ինչպե՞ս ապրեմ... ինչպե՞ս ամեն անգամ, երբ ուզեմ խոսել քո մասին... չկարողանամ... չխոսե՞մ ... ..

Իսկ դու երբևէ բառերի պակաս զգացե՞լ ես այնպիսի, որ կարծես ուզում ես խոսել... բղավել... երգել, բայց բառեր չկան...
Այնքան ցուրտ ու տխուր է առանց բառերի...
Երբ չկա մեկը, ով կարտասանի այնպիսի բառեր, որ ուժ կտան...........

Բառեր` քնքուշ... տաք... սիրուն... անմեղ բառեր...
Ճիշտ այնպիսին, ինչպիսին դու ես...

Բառեր չկա՞ն, թե՞ դու կողքիս չես.............
Չեմ հասկանում.........

Միգուցե բառե՞րն են վաղուց վերջացել...
Ինքս իմ դեմ ինչպե՞ս պայքարեմ, ասա...
Ինչքա՞ն համոզեմ, ինչպե՞ս բացատրեմ...

Բառերի սով չկա...
Քնքշության պակաս կա...
Մի քիչ ջերմության բացակայություն...
Ու մի քիչ էլ ... դու ........

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել