Ինչու որոշ մարդիկ շատ են ուտում, բայց չեն գիրանումԼոնդոնի Թագավորական քոլեջի պրոֆեսոր Թիմ Սպեկտորը հայտնաբերել է մի գեն, որը դրա կրողին օգնում է շատ ածխաջրածիններ ընդունել ու չգիրանալ:

Գենը ստացել է AMY1 անվանումը, իսկ գիտահանրամատչելի գրականության մեջ կոչվում է Ատկինսի գեն:

Այս գենի կրողների մոտ թուք է արտադրվում, որն ածխաջրածինները քայքայող հատուկ էնզիմ է պարունակում:

Մարդկանց մեծամասնությունն այդ գենից միայն մեկ զույգ ունի, միայն որոշ մասի դեպքում է առկա Ատկինսի գենի 20 զույգ: Այդ երջանիկները կարող են այնքան մակարոն, հաց, քաղցրավենիքներ ուտել, որքան ցանկանում են, քանի որ դրանց պարունակության մեջ մտնող ածխաջրածիններն ամբողջովին յուրացվում են և ճարպային նստվածքների չեն վերածվում:

Այժմ գիտնականները զբաղվում են AMY1 գենի մանրամասն ուսումնասիրությամբ: Հնարավոր է՝ նրանց աշխատանքի արդյունքում նիհարելու համար նախատեսված ունիվերսալ միջոց ստեղծվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել