Tert.am–ը գրում է.

Հոլիվուդյան աստղ Թոմ Քրուզը «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի նոր մասում անհավանական հնարք է ցուցադրել: Business Inseder-ի փոխանցմամբ` նա ֆիլմում 6 րոպե շարունակ շունչը պահել է ջրի տակ:

Աղբյուրը արձանագրում է, որ արդեն 19 տարի, ինչ գոյություն ունի «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարը, Քրուզը մասից մաս վերահաստատել է լեգենդար հնարքներ կատարող դերասանի իր համարումը: Բոլոր դեպքերում հենց նա է կատարում վտանգավոր հնարքները:

Այս հնարքի համար Քրուզը ստիպված է եղել ցատկել 120 ոտնաչափ խորությամբ խութի մեջ, որը լցված է եղել 20 ոտնաչափ ջրով: Տեսարանը նկարելու համար Քրուզը 6 րոպե պահել է շունչը:

Ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի այս ուրբաթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել