Tert.am-ը գրում է.

Իտալացի նախկին ուռուցքաբան Տուլիո Սիմոնչինին տեսություն է զարգացրել, որը քաղցկեղի բոլոր տեսակներն առաջանում են կանդիդա ալբիկանս կոչվող սնկային միկրոօրգանիզմներից:

Ինչպես ներկայացնում է  Home Healthy Recipes-ը` իտալացու այս տեսությունը մի քանի տարրեր է պարունակում. նախ այն, որ օրգանիզմում առկա բարձր թթվայնությունը կապված է քաղցկեղի առաջացման հետ:

Երկրորդ` սոդայի բիկարբոնատը կարող է բուժել քաղցկեղը, որը կիրառվում է ստամոքսի խանգարումների բուժման ժամանակ:

Երրորդ` այն նպաստում է աղիներում լավ բակտերիաների առաջացմանը, ինչը բարելավում է իմունային համակարգը մինչև 85 տոկոս, որի արդյունքում օրգանիզմում հակաքաղցկեղային վիտամիններ են արտադրվում, ինչպիսին են B 12, K  վիտամինները և ֆոլինաթթուն:

Ինչպես պարզաբանել է իտալացին` կանդիդան կարող է աղիներից դուրս թափանցել և արյան միջոցով հասնել մարմնի այլ մասեր: Ըստ նրա` օրեգանոյի յուղը և դարչինը ունակ են վերացնել արյունատար անոթներում առաջացող մակարդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել