Քաղաքական մեկնաբան 

1. Երբ ԱԺ-ից՝ նավթալինի, իսկ Գիտությունների ազգային ակադեմիայից խնկի հոտ է գալիս:
2. Երբ կրթության նախարարը ՖԲ-ում «ապեր»-ով է խոսում:
3. Երբ ազգային գաղափարախոսության կրողն են հանդիսանում և պաշտոններ զբաղեցնում ազգային բանակում չծառայած մարդիկ:
4. Երբ ազգային հարստություն հանդիսացող հուշարձանները տեղափոխում են՝ առանց այդ նույն ազգի կարծիքը հարցնելու:
5. Երբ Հայաստան այցելող օտարերկրացին առաջին գեղատեսիլ վայրը և պատմամշակույթային հուշարձանները, որ տեսնում է օդանավակայանից քաղաք գալիս, խաղատներն են:
6. Երբ կարելի է գնալ ռեստորան հաց ուտելու և այլևս չվերադառնալ:
7. Երբ բնակչության զգալի մասը իրեն կարող է թույլ տալ գնալ ռեստորան լավագույն դեպքում 10 տարին մեկ, այն էլ՝ պարտքով:
8. Երբ պետական պաշտոնյաներն ու հղփացած քրեա-օլիգարխները դրսի կազինոներում միլիոնավոր դոլարներ են տանուլ տալիս, իսկ հետո դեմ քվեարկում նվազագույն աշխատավարձի բարձրացմանը՝ ասելով, թե փող չունենք:
9. Երբ քուչում և սերիալներով դաստիրակվող դեռահաս սերնդի ներկայացուցիչների երազանքը քրեական տարր դառնալն է:
10. Երբ սննդի օբյեկտների և արհեստանոցների ցուցատախտակներին հանդիպում ես այնպիսի հայատառ արտահայտությունների, ինչպիսիք են «պեռաշկի», «գազավիկ», «խադավիկ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել