Մոտ երկու ժամ տևած ՀԱԿ-ՀՅԴ հանդիպումն արդեն ավարտվել է: Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ բավականին խորքային քննարկում է տեղի ունեցել, ներկայացրել են ՀՅԴ-ի 7 կետերը: Ռուստամյանը նշեց նաեւ, որ որոշ կետերի շուրջ, իհարկե, կողմերի մոտեցումները տարբեր էին, բայց հիմնական, խորքային հարցերի շուրջ դիրքորոշումները նույնն էին:
yerkir.am-ի հարցին, թե հաշվի առնելով ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հետ այս հանդիպումները` հնարավոր համարո՞ւմ են մեկ միասնական թեկնածուով նախագահական ընտրություններում հանդես գալը, Ռուստամյանը չբացառեց: Միասնական թեկնածուի հավանականությունը չբացառեց նաեւ Լեւոն Զուրաբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել