Սահմանադրության նոր նախագիծը, որն ըստ էության ՀՀԿ-ի վերարտադրվելու գրավականն է, դաշնակցականներին հուժկու խուճապի մեջ է գցել: 
Ըստ նոր նախագծի՝ իսկ այն անպայման անց են կացնելու, ինչպես բոլոր կեղծվող ընտրությունները, ՀՅԴ-ի՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու կարիքը չի էլ լինի: Հետևաբար հօդս են ցնդում զանազան պորտֆելներ, մանր ու մեծ պաշտոններ ձեռք գցելու դաշնակցականների ակնկալիքները: ՀՅԴ անդամների մեջ չկան նաև այնպիսի մեծահարուստներ, ինչպես, ասենք, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որ փողով ինչ-ինչ հարցեր լուծեն: Այնպես որ, ըստ տխուր տեսլականի՝ հարցականի տակ է ՀՅԴ-ի կողմից 5%-անոց շեմը հաղթահարելը և ԱԺ-ում մանդատներ ունենալը: 
Պատահական չէ, որ այժմ Դաշնակցությունը փորձում է սերտաճել Գագիկ Ծառուկյանի հետ: Պատահական չէ նաև այն, որ Գագիկ Ծառուկյանը կես միլիոն դոլար է նվիրաբերում Արամ Առաջին կաթողիկոսին: Այո, Արամ Առաջինին և ոչ թե սիրիահայերին:
Կարճ ասած՝ հոգևոր-կուսակցական «համեմունքներով» քաղաքական բորշչը եփված է, մնում է տեսնենք, թե ինչպես կմարսեն այն վայելողները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել