Շարունակով ներկայացնել հայ հայտնիների ամառային հանգստի հետ կապված նյութեր՝ խոսեցինք Աննա Թովմասյանի հետ։ BlogNews.am-ի հետ նա պատմեց պլանավորած հանգստի մասին. «Արամեն հրավեր է ստացել Հունաստանի հայ համայնքի կողմից՝ մասնակցելու օգոստոսին այնտեղ կայանալիք համերգին: Մեծ հաճույքով համաձայնվեցինք, այնտեղ էլ կհամատեղենք մեր հանգիստը»:

Աննան ակտիվ հանգստի սիրահար է, նախընտրում է այնպիսի վայրեր, որտեղ և՛ ծով կա, և՛ երկիրն ունի նաև հետաքրքիր պատմություն. «Հունաստանը դասվում է այն պատմական երկրների թվին, որտեղ կարելի է շրջել և ուսումնասիրել պատմությունը: Արամեն ավելի պասիվ հանգստի սիրահար է, որտեղ բացի իրենից էլ ոչ մեկ չի լինի, իհարկե ես նրա համար բացառություն եմ»:

Աննայի հանգստի ճամպրուկի մեջ պարտադիր լինում է լողազգեստ, արևից պաշտպանվելու քսուկ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է ծովափում: Նա դժվարացավ նշել նրանց անցկացրած ամենաթանկ հանգստի վրա ծախսված գումարի չափը, փոխարենն ասաց. «Ինձ համար ամենաթանկ հանգիստն իմ սիրելիի հետ անցկացրած ժամանակն է, իսկ անցած տարի մեր սանիկների հետ Բուրգաս էինք մեկնել հանգստանալու, շատ ուրախ անցավ, մինչև այսօր հիշում ենք որոշ դրվագներ այդ հանգստից և ծիծաղում»:

Պարզվում է՝ հանգստի ընթացքում Աննայի հետ հետաքրքիր միջադեպեր ևս պատահել են, նա պատմեց դրանցից մեկը. «Երբ մնում էինք հինգաստղանի հյուրանոցում, իսկ հյուրանոցի սպասարկումը չէր համապատասխանում աստղերին, ես մոտեցա մենեջերին՝ դժգոհությունս հայտնելու: Ասացի, որ ձեր սպասարկումը հինգաստղանի հյուրանոցի հետ կապ չունի, նա էլ ժպտալով նայեց ինձ և ասաց, որ հյուրանոցը չորսաստղանի է: Ես զարմացած ասացի՝ իսկ ինչո՞ւ է հյուրանոցի պատին հինգ աստղ նկարած, նա էլ պատասխանեց, որ սա ընդամենը ձևավորում է, և բոլորս սկսեցինք բարձր ծիծաղել»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել