Լսեցի, որ Գելափը հարցում է արել, ու որ ամեն երրորդ մարդ գոհ է կամ նախագահի, կամ ԱԺ-ի կամ կառավարության գործունեությունից: Այժմ իմ հայրենի Տավուշի Ոսկեւանում եմ: Իմ դասարանում 16 տղա է եղել, որոնք այսօր էլ իմ լավագույն ընկերներն են: Նախկին տարիներին վաղ գարունից մինչեւ խոր աշուն գյուղում մնացող տղաներ էին լինում: Անցած տարի օրինակ, գոնե 2-ը մնացել էին գյուղում, մնացածը գնացել էին Ռուսաստան արտագնա աշխատանքի: Այս տարի 16-ից ոչ մեկ գյուղում չէ... Հիմա ուզում եմ հասկանալ` էտ ստատիստիկան իմ շրջապատի վրա չի տարածվում? Եթե նրանցից մեկը գոհ լինել որեւէ մեկի` կամ նախագահի, կամ կառավարության, կամ ԱԺ-ի աշխատանքից ու հեռանկար տեսներ Հայաստանում, ինչ գործ ունեն անծայրածիր Ռուսաստանում? Ում եք խաբում, այ շառլատաններ? Ձեր կոպեկի համար կարող եք անգամ դատարկված Հայաստանը ներկայացնել որպես ժողովրդագրական աճի կղզյակ... Մի գնացեք սահմանամերձ գյուղեր ու փորձեք միջին տարիքի տղամարդ գտնել... Դե եթե հարցումը կամ ձեր սենյակներում անեք, կամ թվերը ստանաք իշխանությունից, կամ էլ ձեր ռեսպոնդենտը չլինեն Հայաստանից թեկուզեւ ժմանակավոր հեռացաները, պարզ է որ այդպիսի արդյունքներ եք հրապարակելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել