Tert.am-ը գրում է.

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռիո դե Ժանեյրո նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ասաց, որ չափազանց կարևոր է նաև նահանգային մակադրակում ճանաչումը, քանի որ, ըստ նրա, դա իր դրական ազդեցությունը ևս կունենա։

Թուրքագետը տրամաբանական է համարում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում միջազգային հնչեղությունը բավականին մեծ էր, սակայն նկատեց նաև, որ հիմա էլ ականատես ենք լինում, որ գործընթացը շարունակվում է։

«Գործընթացը կանգ չի առել և կանգ չի առնի, դա շարունակական գործընթաց է, և ընդամենը երկու օր առաջ Բելգիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև ընդունեց։ Այս գործընթացները առաջիկայում կլինեն՝ թե՛ նահանգային մակարդակով տարբեր ֆորմատներով, թե՛ նաև տարբեր պետությունների կողմից ճանաչման տեքսով»,-ասաց նա։

Լևոն Հովսեփյանը նաև նշեց, որ սա այնպիսի գործընթաց չէ, որ կարող է գալ և ինչ-որ մի տեղում կանգ առնել. այն շարունակական է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել