Exclusive

Հաղորդավարուհի, սցենարիստ Դիանա Գրիգորյանի երեխաները՝ Ալլան և Շարլը, ովքեր հեռուստադիտողներին հայտնի են տարբեր հեռուստասերիալներից, ամառային արձակուրդներին մեկնել էին ԱՄՆ՝ հայրիկի մոտ, որտեղ մի լավ հանգստացել էին, եղել տարբեր վայրերում։ Օրերս նրանք վերադարձել են Երևան։ Ամերիկայում անցկացրած մեկ ամսվա ընթացքում ստացած տպավորությունների մասին Ալլան պատմել է BlogNews.am-ին։

Ալլան նշեց, որ շատ էին կարոտել մայրիկին ու տատիկին, քանի որ շատ քիչ են բաժանվում։ Երեխաները երկրորդ անգամ էին ԱՄՆ-ում, Ալլան հայտնեց, որ առաջին անգամ իր համար ամեն բան ավելի տպավորիչ էր, չնայած ԱՄՆ-ում հասցրել էր կոտրել ձեռքը և 5 օր անցկացնել Լոս Անջելեսի մանկական կլինիկայում։ Այնուամենայնիվ, դա չէր խանգարել, որ Ալլան լինի Ամերիկայի կարևոր վայրերում, այցելի Հոլիվուդյան փառքի ծառուղի ու նկարվի սիրելի Մայքլ Ջեքսոնի, Բարբարա Սթրեյզանդի աստղերի հետ։

Այս տարի Ալլան ու Շարլը շատ լավ ժամանակ են անցկացրել Դիսնեյլենդում, որտեղ տարբեր ատրակցիոններ են նստել, մի քիչ էլ վախեցել։) «Մինչ այս եղել էի Բուլղարիայում, Կիպրոսում, Ռուսաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում։ ԱՄՆ-ում հետաքրքիր է, սակայն ես չէի ցանկանա այնտեղ ապրել։ Ինձ համար էստեղ ավելի հետաքրքիր է, իսկ ապերն ավելի շատ Ամերիկան սիրեց»,- ասաց Ալլան ու հիշեց, որ երբ առաջին անգամ էին ԱՄՆ-ում, գնացել են ժամանցի կենտրոն, որտեղ երեխաներին առաջարկում էին դառնալ իրենց ցանկացած մասնագետը:) «Մեզ ինչ-որ մասնագիտության, օրինակ՝ խոհարարի հագուստներ և պարագաներ էին տալիս, որպեսզի ինչ-որ բան պատրաստեի։ Շատ հետաքրքիր էր, ես խոհարարի մասնագիտությունն էի ընտրել, ապերը՝ ոստիկանի»,- նշեց փոքրիկ դերասանուհին։

Ալլան ու Շարլն ԱՄՆ-ում ոչ միայն հանգստացել են, այլև գնացել ամառային դպրոց։ «Այնտեղ դաս էինք անում, անգլերենի իմացությունը խորացնում, խաղեր խաղում։ Խմբային հետաքրքիր աշխատանքներ էինք անում, հաղթող թիմը նվերներ էր ստանում։ Մի անգամ էլ մենք հաղթեցինք՝ տիեզերք նկարելու հանձնարարությունը լավ կատարելու համար»,- պատմեց նա ու հավելեց, որ հասցրել է ընկերներ ձեռք բերել ԱՄՆ-ում։

Ալլան պատմեց, որ եղբոր սիրելի զբաղմունքներից էր հայրիկի աշխատավայր գնալն ու մոլում սնվելը. ամերիկյան արագ սնունդը երեխաներին շատ է դուր եկել:) Ալլան օգտվել է առիթից ու իր համար գնումներ արել:) «Հիմնականում թելեր եմ գնել, քանի որ շատ եմ սիրում գործել»,- ասաց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել