Օդային տարածքով անցկացվող օպերացիան անցկացվել է անցած գիշեր:

Թուրքիայի կառավարությունն ԻՊ-ի դեմ ուղղված օպերացիան արդյունավետ է համարում: Կառավարության տարածած հայտարարությանը համապատասխան՝ Իրաքի հյուսիսում ոչնչացվել է Քուրդիստանի ակտիվ հավաքատեղի: Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են ԻՊ ղեկավարման կենտրոններ, զենքեր, պահոցներ և այլն: Հարվածել են նաև հողից: Ըստ Թուրքիայի կառավարության՝ հարվածները հասցվել են Թուրքիայի տարածքում Իրաքի սահմանի մոտ տեղադրված տանկերով և հրթիռներով: Միաժամանակ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայում կրկին հարձակում են գործել ԻՊ զինյալների վրա: Այս օպերացիայի կոնկրետ արդյունքների մասին ոչինչ չի հրապարակվում: Մի քանի օրվա ընթացքում սա Թուրքիայի երկրորդ հարձակումն է Սիրիայում ԻՊ-ի վրա: Երեկ Թուրքիայի սահմանի մոտ ոչնչացվել են ԻՊ գրասենյակներ, մի քանի տասնյակ ահաբեկիչներ սպանվել են:

Թուրքիայի ոստիկանությունը վերջին օրերին երկրի ներսում հետախուզական գործողություններ է սկսել, և արդեն երեք հարյուր կասկածյալ է ձերբակալվել: Նրանք կասկածվում են ԻՊ անդամ լինելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել