Tert.am-ը գրում է.

Գիտական տարբեր թիմերի կողմից անցկացված բազմաթիվ ուսումնասիրությունների ու հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել մի շարք ուշագրավ փաստեր՝ շագանակագույն աչքերով մարդկանց վերաբերյալ:

Ինչպես նշում է Healthy Life Vision կայքը, այս գույնի աչքեր ունեցողները շատ են վստահում դիմացինին և բավական շուտ են համոզվում: Շագանակագույն աչքերով մարդիկ միշտ շատ ընկերներ ունեն և ցանկալի մարդ են ընկերական շրջապատում: Նրանք լի են էներգիայով ու կենսուրախ են, ինչը գրավում է մյուսներին:

Բացի այդ մասնագետները պարզել են, որ հիվանդության դեպքում շագանակագույն աչքերով մարդիկ ավելի վճռական են դառնում` փորձելով հաղթահարել հիվանդությունն ու չկորցնելով կյանքի  «ծարավը»:

Այս մարդիկ նաև շատ զգացմունքային են ու հաճախ անկեղծ կարեկցանքով են լցվում դժվարության մեջ հայտնվածների նկատմամբ: Հոգեբանները պնդում են, որ շագանակագույն աչքեր ունեցողները մեծ սիրտ ունեն ու միշտ պատրաստ են օգնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել