Հին ժամանակներից սկսած՝ մարդիկ հավատացել են գիտական հիմք չունեցող շատ պնդումների, և առաջացել են տարաբնույթ առասպելներ, միֆեր, այդ թվում և բժշկական: Ukr.net-ը ներկայացնում է բժշկական ամենաակնառու միֆերը:
Բոլորիս հավանաբար մանուկ հասակում հավատացրել են, որ եթե գորտին ձեռքով դիպչես, գորտնուկ կառաջանա: Իրականում գորտնուկը մանրէածին հիվանդություն է, և գորտի հետ ոչ մի առնչություն չունի: Այդ առասպելը հավանաբար առաջացել է գորտերի մեջքին նմանատիպ գոյացությունների առկայության պատճառով:
Հեռուստացույցին մոտ նստելը վնասակար է տեսողության համար: Տեսողության վրա ազդող հեռուստացույցները արտադրվել են 50 տարի առաջ և անմիջապես էլ հանվել են վաճառքից, բայց դրանց մասին միֆը պահպանվել է մինչ այսօր: Ժամանակակից տեխնոլոգիաները բոլորովին անվտանգ են տեսողության համար:
Ալկոհոլը ոչնչացնում է ուղեղի բջիջները: Գիտնականները պարզել են, որ թեթև արգելակումը և կենտրոնացվածության կորուստը ալկոհոլի ընդունումից հետո օրգանիզմի բնական արձագանքն է. ուղեղի բջիջները չեն վնասվում:
Ճողվածքն առաջանում է ծանրություն բարձրացնելուց: Ամբողջովին չի կարելի սա հերքել, սակայն պետք է նշել, որ ծանրություն բարձրացնելը հիվանդության առաջացման միակ պատճառը չէ, ճողվածք կարող են առաջացնել նաև ավելորդ քաշը, հաճախակի հազը, հղիությունը, փորկապությունը, նույնիսկ հաճախակի փռշտալը:
Մատները ճտտացնելը հոդերի բորբոքում՝ արտրիտ է առաջացնում: Գիտնականների ուսումնասիրությունները պարզել են, որ մատները ճտտացնել սիրողների մոտ հնարավոր է առաջանան հոդերի միացման թուլացում և այտուց, բայց դրանք արտրիտի ախտանշաններ չեն: