Tert.am–ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 8-րդ դասարանի բաշկիրուհի աշակերտուհուն  վերնաշապիկ է նվիրել` իր պատկերով ու «Ընկերներին չեմ լքում» գրությամբ:


Газета.Ru-ի հաղորդմամբ` Կրեմլի մամլո ծառայությունից հայտնել են, որ «որոշ ժամանակ առաջ Ռեգինան Պուտինին նամակ է գրել, որում խնդրել է իրեն վերնաշապիկ ուղարկել` իր պատկերով: Նախագահի վարչակազմում վերանայել են աշակերտուհու  դիմումը, ուշադրություն են դարձրել նրա ջանասիրությանը, համոզվել են, որ բարի գործեր է կատարում, ձգտում է ինքնակատարելագործման  և որոշում են կայացրել Բաշկորտոստանի Հանրապետություն ծանրոց ուղարկել»:

Ինչպես հաղորդել էինք նախօրեին` Պուտինը նյուֆաունդլենդ ցեղատեսակի շան ձագ էր նվիրել ղրղըզ աշակերտուհուն:  5-րդ դասարանի աշակերտուհին նամակ էր գրել Պուտինին` խնդրելով  իրեն հենց այդ ցեղատեսակի շան ձագ  նվիրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել