Mercedes-Benz-ի 1975-1999 թվականների լեգենդար դիզայներ, ազգությամբ իտալացի Բրունո Սակկոն, որը նախագծել է այնպիսի ավտոմեքենաներ, ինչպիսիք են Mercedes-Benz W126-ը, W124-ը, W201-ը, W140-ը, որոնք առայսօր համարվում են Mercedes-Benz-ի հետպատերազմյան պատմության մեջ ամենահաջողակ, ավտոարտադրության ոլորտում հեղափոխություններ առաջացրած և որ ամենակարևորն է՝ ամենադիմացկուն և հուսալի ավտոմեքենաներից. այս շարքի բոլոր ավտոմեքենաներն իրապես լեգենդար մեքենաներ են, որոնք առայսօր ունեն պահանջարկ, հատկապես W124 և W140 մոդելները։
Բրունո Սակկոյի հեռանալուց հետո Mercedes-Benz-ի մոդելների դիզայնը կտրուկ փոփոխություններ կրեց՝ արժանանալով փորձագետների կողմից լուրջ քննադատությունների, իսկ որ ամենակարևորն է՝ կորավ դրանց երբեմնի ամրությունն ու դիմացկունությունը. 
լեգենդար մոդելներ, որպես այդպիսին, 90-ականներից հետո Mercedes-ում դեռ չեն արտադրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել