Թուրքիան փաստացի պատերազմի մեջ է իր «զավակ» «իսլամական խալիֆայության» դեմ: Նախօրեին թուրք-սիրիական սահմանին փոխհրաձգության ժամանակ 1 թուրք զինվորականի սպանությունից հետո հուլիսի 24-ին թուրքական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են իսլամիտների բազաները Սիրիայում: Փաստացի, Էրդողանի սրած քոլն իր դեմ աշխատեց։ Այս մի քանի ամսվա ընթացքում սպասելի է, որ Թուրքիան ցնցեն մի քանի ուժեղ ահաբեկչություններ։

Կոչ կանեի մեր հայրենակիցներին առավելագույնս զգուշ լինել Թուրքիա այցելելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել