Նախորդ տարիներին գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած հարկատուն, եթե ընթացիկ տարվա փետրվարի 20-ից հետո որոշի վերսկսել գործունեությունը, ապա նա չի կարող համարվել շրջանառության հարկ վճարող:
Հայտնի է, որ մարդիկ արտերկիր մեկնելիս ժամանակավորապես դադարեցնում են իրենց կազմակերպությունների գործունեությունը (առանց կաշառքի կազմակերպություն լուծարելը տիտանական աշխատանք է): 
Փաստորեն, այս մարդիկ, եթե կարոտից դրդված կամ Սփյուռքի նախարարության «Արի տուն» կոչից ոգևորված, հետ գան Հայաստան ու բիզնեսը վերաբացեն, նրանք պետք է նախ որպես գնալու համար պատիժ աշխատեն համեմատաբար խիստ հարկման ռեժիմում, այնուհետև՝ տարին ավարտվելուց հետո, մինչև փետրվարի 20-ը դիմում ներկայացնեն, որ կարողանան անցնել շրջանառության հարկի դաշտ: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը:
Այսպիսի խոտան օրենքներ են գրում, որ մարդիկ ստիպված բարեկամների անուններով բիզնեսներ են գրանցում, հետո, ընկնելով լարված ծուղակները, հայտնվում տույժ ու տուգանքների տակ (հիշենք էն «անձինք» տերմինի ավերածությունները): 
Հ.Գ. Գոնե «Արի տունը» ծրագիրը վերանվանեն «Տարեսկզբին տուն արի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել