Հիշում ե՞ք՝ տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ժամանակ մի նոր լավ ավանդույթ էր ձևավորվել, երբ մեքենա ունեցողները կանգառից վերցնում էին մարդկանց ու տուն տանում: Իհարկե, հիմնականում տանում էին նրանց, ում տան տեղը համընկնում էր (կամ մոտ էր) իրենցին, բայց դե երբ մեքենաները շատ էին, ամեն տեղ էլ կարելի էր հասնել: Հիմա ես զարմանում եմ, ո՞նց էդ ավանդույթը չամրապնդվեց էս քաղաքում: Ինչո՞ւ հիմա էլ ուշ ժամերին մեքենայով տուն գնացող մարդիկ տեսնում են կանգառում գրեթե անհույս կանգնած մարդկանց ու չեն կանգնում, հարցնեն, թե ուր են իրենք գնում... Ամեն անգամ, երբ կանգնում եմ Ռայկոմում կամ Քանաքեռում ու մարդկանց առաջարկում եմ Քանաքեռ տանել, ահավոր զարմանում են... Մի տեսակ դանդաղ, զգույշ մոտենում... Հետո ասում են, որ փող չունեն... Հետո, երբ հասկանում են, որ ուղղակի եմ առաջարկել, չեմ ակնկալում ոչ մի բան, զարմացած նստում են... Վերջում էլ էնքան են ասում շնորհակալություն, որ հասկանում ես՝ էս մարդկանց հետ քիչ ա տենց բան լինում: Գիտեք, մեր քաղաքում հաճախ լավ շարժումներ են լինում, պոզիտիվի ինչ-որ ալիքներ, բայց շատ ափսոս, որ Էդ ալիքները ոնց գալիս են, այնպես էլ հետ գնում՝ թողնելով մեզ միայն թաց ավազ՝ լավ հուշերի տեսքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել