Tert.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի փետրվարի 19-ին ինքը հրավիրվել է ՀՀ ոստիկանության մարզային բաժին, որտեղ ծառայություն իրականացնող ոստիկանը սպառնալիքներ է տվել իրեն՝ պահանջելով խոստովանել իր կողմից չկատարած սպանությունը. տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Այնուհետև ՀՀ ոստիկանության մարզային բաժնի պետը իր նկատմամբ կիրառել է բռնություն, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ և խոստովանել, թե, իբր, իրականում ինքն է սպանությունը կատարել:

Պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել