Tert.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստից հետո տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին լրագրողները հարցրին, թե ինչու հյուսիս- հարավ միջպետական ճանապարհի վրա աշխատող քաղաքացիների աշխատավարձերը մայիս ամսից չեն վճարել:

Նախարարը խոստացավ  հետամուտ լինել հարցին և պարզել: Նա համաձայնեց, որ մեղավորը «Կորսան» ընկերությունն է: «Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարական աշխատանքներն այս պահին ընթանում են իրենց հունով, ավելին՝ աշխատանքները նոր թափ են ստացել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում  է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը,  Արթուր Առաքելյանն ասաց, որ իրենք այս պահին բանակցությունների մեջ են և փորձում են ծրագրի իրականացման համար ֆինանսական ռեսուրսներ գտնել։ Նա նշեց, որ կան շահագրգիռ ընկերություններ ովքեր պատրաստ են ֆինանսավորել ծրագրի մի մասը: «Այդ ծրագիրը թանկարժեք է և մեզ անհրաժեշտ է համապարփակ լուծում»,- ասաց նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել