1. Կարծում է, որ լացող երեխայի հետևից իրա մաման պիտի վազի, ոչ թե ինքը։
2. կարծում է, որ գործից եկավ, էլ գործ չունի, կարա կոֆե խմի ու պառկի դիվանին։
3. շարունակում է սկզբում տղերքի հետ պայմանավորվել, հետո համարեցնել ընտանիքին։
4. իր համար առաջին տեղում մաշնի կարիքներն են, հետո երեխայի պամպերսները։
5. իրեն չի անհանգստացնում, որ իր կինը հղի է կամ երեխա է ունեցել, բայց դեռ շարունակում ա ազապ ժամանակվա կոշիկները հագնել։
6. նորմալ է համարում, որ կինն իր խնդիրներով պիտի դիմի երկու կողմի ծնողներին, ոչ թե իրեն։
7. լավ գիտի, թե ինչ պիտի իմանա տնական աղջիկը՝ միաժամանակ չտիրապետելով աննշան կենցաղային հմտություններին, ասենք՝ մետաղյա տարա բացել կամ տավարի ոսկրոտ միսը երկու կես անել...
8. չի գիտակցում, որ ընտանիքում ապրող մարդը տանից դուրս գալուց առաջ պիտի ասի՝ ուր է գնում կամ գոնե երբ կգա։
9. նորմալ է համարում մենակ քնելու գնալն ու հաց ուտելը։
10. աշխատավարձը ստանալիս սկզբում մտածում է, թե իրեն ինչ է պետք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել