Tert.am-ը գրում է.

Քաղաքացի Աշխեն Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, երեք անծանոթ անձինք, ապօրինի մուտք են գործել իր տան բակ:

Ըստ ՀՔԾ կայքի՝ վերջիններս իրեն ներկայացել են որպես ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, հետախուզվող անձին փնտրելու պատրվակով մտել են ներս և սկսել են քաշքշել քրոջ դստերը, իսկ երբ ինքը միջամտել է՝ նրանցից մեկը հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Քաղաքացի Աշխեն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել