Tert.am-ը գրում է.

Ֆրանսիացի դերասանուհի և հասարակական գործիչ Բրիջիդ Բարդոն քննադատել է ավստրալական իշխանություններին՝ 2 մլն անօթևան կատուներին ոչնչացնելու պլանի համար, գրում է Интерфакс-ը:

«Կենդանիների այս ցեղասպանությունը մարդասիրական չէ և ծիծաղելի: Այդ կատուների սպանությունը բացարձակ անօգուտ է, քանի որ կենդանի մնացածները շարունակելու են բազմանալ»,- հայտարարել է դերասանուհին:

Բարդոն կոչ է արել վերանայել այդ «սարսափելի պլանը»: Նա նշել է, որ Ավստրալիայի իմիջը կտուժի նման քայլից և առաջարկել է այն միջոցները, որոնք ուղղված են կատուների ոչնչացմանը, ներդնել նրանց ստերիլիզացման գործում:

Հիշեցնենք, որ Ավստրալիայի շրջակա միջավայրի նախարար Գրեգ Հանթը հայտարարել էր, որ երկրի տարածքում ապրում է 20 մլն անօթևան կատու: Նրա խոսքով՝ մինչ 2020թ.նախատեսվում է ոչնչացնել մոտ 2 մլն կատու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել