Ֆրանսիական J.P. Chenet գինին հայտնի է ոչ միայն իր յուրահատուկ համով ու որակով, այլև իր շշի ձևով, որը մի քիչ կորացած տեսք ունի: Ըստ լեգենդի՝ Լյուդովիկոս XIV-ը շատ է զայրանում այս շշի կորությունը տեսնելիս և հանձնարարում է, որ այն փոխեն, սակայն բաստիլիացի գինեգործն ասում է, որ անգամ գինին է թագավորին խոնարհվում: Արքան, լսելով այս խոսքերը, ետ է կանգնում իր մտքից:

Պատմությունը տպավորիչ է, սակայն Լյուդովիկոս XIV-ն ապրել է XVII-րդ դարում, իսկ շշի դիզայնը փոխվել է 1991 թվականին: Հորինելով այս հիանալի մտացածին պատմությունը՝ մարքեթոլոգների կողմից ստեղծված հիանալի շիշը բերել է հսկայական թվով վաճառքի աճի և բրենդի ճանաչելիության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել