Որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ անցնում են հատուկ թրեյնինգներ՝ ծանոթանալու համար ժեստերի լեզվին: Դրանք հետո շատ հարկավոր են լինում ժողովրդական զանգվածների հետ շփվելու համար: Նույնիսկ եթե էկրանից ենք նրանց դիտում, կրկին շատ կարևոր է ժեստիկուլիացիան: Քաղաքական գործչի ձեռքերը պետք է լինեն սեղանին և երևան: Դա նշանակում է, որ նա վերահսկում է իրավիճակը և ինքնավստահ է: Հորիզոնական ժեստերը դրական են ու հասկանալի: Ուղղահայաց ժեստերն արտահայտում են ագրեսիա:
● Եթե քաղաքական գործիչը խոսքի հետ օգտագործում է ցուցամատը, ուրեմն փորձում է ինչ-որ բան ապացուցել: Այդ ժեստը նաև հանրությանն իշխելու ժեստն է:
● Բռունցքներ ցույց տալը նշանակում է ագրեսիա:
● Փողկապն ուղղելն անվստահության ժեստն է:
● Ձեռքերը սրտին դնելն անկեղծության ժեստն է:
Գործարքներ կնքելու ժամանակ հետևյալ ժեստերն իմանալը կարևոր է.
● Եթե զրուցակիցը ձեռքերը դնում է գոտկատեղին, դա նշանակում է, որ տարածության մեծ մասը նրանն է, և նա դրության տերն է:
● Ստելիս ցուցամատով փակում են բերանը, տրորում են քիթը, քորում աչքերը: Ստելիս հաճախ են հպվում հագուստին, հպվում են ականջի բլթակին, ժպում են, բայց ոչ աչքերով, որովհետև հայացքը չի ստում, և լավ հոգեբանը կարող է աչքի բբի լայնացումից-նեղացումից հասկանալ՝ ստում է դիմացինը, թե՝ ոչ:
Պայմանագիր կնքելիս շատ կարևոր են հետևյալ ժեստերի իմացությունը.
● Ակնոցի ապակին մաքրելը նշանակում է դադար
● Մատներով թմբկահարել-նյարդայն վիճակ
● Հենվել աթոռի թիկնակին-գործարքի բարեհաջող ընթացք
● Ակնոցի ծայրը բերանը դնել-դադար՝ մտածելու համար
● Ծոծրակը կամ ականջի հետևը քորել-այդ մարդուն վստահել չի կարելի
● Ձեռքերը կրծքին խաչել-ագրեսիվ տրամադրություն
● Ձեռքի ափերը ծնկներին դրել-տեղի ունեցածի նկատմամբ հետաքրքրության դրսևորում
● Ձեռքի մատները ջարդոտել-հոգեկան ինքնահանգստացման միջոց, որը գործարքի ժամանակ գռեհիկ է:
● Ձեռքի ափերն իրար շփելը բացասական մտադրվածություն է:
● Մատները խաչելը խոսում է ինտելեկտուալ և զգայական մարդու մասին:
● Սրտի մոտ բոլոր ժեստերն անկեղծության, վստահության մասին են խոսում:
●Եթե զրուցակիցը խոսելիս ձեռքի ափերը ցույց է տալիս, դա խոսում է անկեղծության, հոգատարության մասին:
Շատ կարևոր է իմանալ, որ ժեստերն օգտագործվում են ճակատային մասից մինչև գոտկատեղ: Համարվում է ընդունելի և շփման այն հատվածն է, որն անցնել չի կարելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել