Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վիեննայում կզեկուցի  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և  միջնորդության մեջ հետագա քայլերի մասին, այնուհետև կմեկնի Բաքու: Այդ մասին Ուորլիքը գրել է Twitter-ի իր էջում:

«Անհամբեր սպասում եմ այսօր Վիեննայում ԵԱՀԿ-ում Մինսկի խմբի անդամներին զեկուցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և մեր միջնորդության մեջ հետագա քայլերի մասին: Այնուհետև կուղևորվեմ Բաքու»,- գրել է համանախագահը:

Ավելի վաղ ամերիկացի համանախագահը Twitter-ում գրառում էր արել՝ գրելով, որ տարածաշրջանում բոլոր մարդիկ արժանի են ապրել խաղաղության և բարեկեցության մեջ:

Հիշեցնենք, որ Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել