Միշտ մի տեսակ նեղվել եմ իմ ժողովրդի փոքրաթիվ լինելու, պետության համեստ քառակուսի մետրի, անծով ու անտայգա ու ընդհանրապես կամ աշխարհագրականորեն աննպաստ իրադրությունից, որ դարից երկար ձգվել ու ձգվելու է դեռ կարծես: 
Բայց, որքան էլ տարօրինակ թվա առաջին հայացքից, գուցե հենց այս հարատև թվացող նեղությունների արդյունք է, որ մենք` հայերս, բացառիկ ենք մի տեսակ ու շահեկանորեն տարբերվում ենք մյուս սոցիումներից: Մեր ընտանեկան արժեքային կորիզը բացառիկ է, միայն մենք ունենք էսքան կուռ: Մեր թասիբովն իսկական թասիբով է: Մեր տաղանդավորը հանճարեղ տաղանդավոր է: Հայրենասերն էլ` անմնացորդ հայրենասեր: Հավատքի հարցով էլ չասեմ` ողջ աշխարհից տարբեր ենք ու ազնիվ` առանց ձևականությունների: Սրանում է գուցե հայի ուժը: Էն, որ Արցախում հաղթեց ու հիմա էլ հաղթանակ է պահպանում, որ գուցե ավելի դժվար է: Ուորլիքներն էլ տափաստանային քամիների նման կգան-կգնան, հետո ուրիշ դեմերով կգան ու էլի կգնան: Էժան ու պրիմիտիվ շահերն էլ կբախվեն մեր առարկայական սկզբունքներին ու էլ ավելի առարկայական հաղթանակներին ու... կփշրվեն: Որովհետև երևի մեր ապրելու մոտիվացիան է առարկայական, այլ ոչ գրաթղթերի վրա: 
Մի քիչ երկար՝ գլանակի տևողությամբ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել