Tert.am-ը գրում է.

Ցանկացած Սահմանադրություն միշտ էլ կարելի է բարելավել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Նա ներկայացված սահմանադրական բարեփոխումների նախագծի մեջ նկատեց, որ  մարդու իրավունքների դրույթը՝ մասնավորապես  կյանքի իրավունքի վերաբերյալ դրույթը, շատ կարճ է:

«Ամենաանհասկանալի գլուխը երրորդ գլուխն է՝ սոցիալական քաղաքականությունը,  անհասկանալի է  տարանջատումը քաղաքական և քաղաքացիական իրավունքների, այնքան անորոշություններ կան»,- ասաց նա և նշեց, որ մարդու իրավունքների մասը գրեթե երկու անգամ ավելացել է:

Նա անընդունելի համարեց այս փոփոխությունների շրջանակում նկատվող շտապողականությունը: Ինչ վերաբերում է խորհրդարանական համակարգի անցմանը, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ինքը դրան կողմ է եղել  90-ական թվականներից  սկսած: «Խնդիրը վերարտադրությունը չէ, այլ թե ինչն է վերարտադրվում»,- ասաց նա:

Ըստ նրա՝մեր քաղաքական մշակույթին չի համապատասխանում այս փոփոխությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել