Վերջին օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էր գտնվում Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցնյակի» հետ ձեռք բերված համաձայնությունը:

Այս իրադարձությունը կարող է իր ազդեցությունն ունենալ նաև ՀՀ տնտեսության վրա, ուստի այն լայն քննարկումների տեղիք տվեց նաև մեզ մոտ:

Իր հարցազրույցներից մեկում Ամերիկյան առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ջրբաշյանը նշում է. «Ընդհանուր առմամբ սա լայն հնարավորություն է ՀՀ-ի համար, քանի որ այն ունի Իրանի հետ ընդհանուր սահման և բարիդրացիական հարաբերությունների մեջ է, ինչն առանձնացնում է Հայաստանին Իրանի մյուս հարևան երկրներից: Հաշվի առնելով այն, որ մեր երկրում բիզնես միջավայրը բոլոր ցուցանիշներով ավելի գրավիչ է և պաշտպանված, քան Իրանում` կարող ենք արձանագրել, որ կա մեծ հեռանկար ՀՀ-ի համար: Հայաստանը կարող է դառնալ յուրահատուկ միջանցք ԵԱՏՄ-ի և Իրանի միջև, ինչը հանարավորություն կտա ներգրավել ներդրումներ, որոնք ուղղված կլինեն դեպի նոր բացված շուկա»:

Կարելի է օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի նոր թափ հաղորդվի ոչ միայն արդեն մեկնարկած ծրագրերին, այլև համագործակցության ընդլայնման հնարավորություններին, որոնք բավական լուրջ պոտենցիալ են պարունակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել