Օդի մեջ «թուրը» թափ տալը տղամարդկության հետ կապ չունի...

Ենթադրությունների, գուշակությունների ու առավել ևս դրանց հիման վրա դրսևորումների փոխարեն ես գերադասում եմ ինֆորմացիաների տրամաբանական հաշվարկը, ոնց որ պոկերի փոխարեն բիլիարդը...

Գրեթե երկու տասնամյակ է՝ Արցախն անկախ պետությունը է կարծեմ... Ու դե ֆակտոն միշտ էլ դե յուրեին կրած ունի օդում, ջրում և ցամաքում...

Սենց պահերին մեկ էլ «Ռուստամ ու Զոհրապի» միջի Թուլատի նագլի ֆռազն եմ հիշում Ռուստամին. «Դու քո ձեռքով քեզ կսպանես»...

Էսօրվա մեր երեկոյան լրահոսից ավելի թունավոր հոտ էր գալիս, քան թուրքաթրիքից ա գալիս գրեթե ամեն օր...

Հա, մեկ էլ ոչ մի կռված հայորդու թղթերի մեջ ոչ մի «ավելորդ» բան չկա գրած: Գրված ա ըստ էության` .... .... թթ. մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը կամ զոհվել ՀՀ սահմանների պաշտպանական մարտերի ժամանակ: Իսկ Արցախը կամ Ղարաբաղը՝ իր նախագահով, իր ժողովրդավարությամբ, իր նվաճված ազատությամբ, իր ներքին ու արտաքին գործերով ու մյուս ատրիբուտներով, առանձին պետություն է... ու եվրազեսից հրավեր չի ստացել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել