Ի՞նչ եք սարքել հայոց հարցը, Անի Երանյանն էլ է բոլորիս նման ՀՀ քաղաքացի... Ես զարմանում եմ բոլորի վրա՝ և՛ կայքերի, և՛ ՖԲ օգտատերերի, ի՞նչ եք Անի Երանյանի ավտովթարը սարքում հայոց հարց, մթոմ ցույց եք տալիս, որ անհանգստանում եք, բայց իրականում ՓԻԱՌ-ի հեշտ ճանապարհ ա... Գոնե գիտե՞ք՝ օրական քանի հարուր հատ նմանատիպ վթարներ են լինում, ու քանի՜-քանիսը՝ դժբախտ ավարտով, բա ո՞ւր եք, չկա՞ք, բա հասարակ մահկանացուների համար չեք անհանգստանո՞ւմ, թե՞ էդ ժամանակ օգուտ չկա։ 
Դե բա հա, դե բա Անին ա էլի, հոծ գիծը սխալ ա մտել, վթար ա եղել, ու բարեբախտաբար ոչ մեկը լուրջ վնասվածք չի ստացել (դե ասում են՝ ուղևորը ծանր ա, բայց կդզվի, Աստված տա) ու վսյո... Ի՞նչ եք առանց իրար հերթ տալու, ստատուսը ստատուսի հետևից գրում, կայքերն էր հո նյութեր չեն սարքում՝ «Նոր մանրամասներ», «Հին մանրամասները հերքող նոր մանրամասներ», «Ֆոտոշարք, վիդեոշարք, ոտի նկարի շարք» ու եսիմ ինչեր... 
Հա, հասկացանք, լավ աղջիկ ա, Աստված տա՝ ամեն ինչ նորմալ ավարտ ունենա, ու ինչ լինում ա, ժեշտին լինի, բայց ձեզ մի՛ կոտորեք հա, սովորական հայկական ավտովթար ա եղել, որին մասնակից են եղել սովորական հայ մարդիկ ու վերջ... Տնաշեններ, սահմանադրական էն գյոզալ բարեփոխումները թողած՝ Երանյան եք քննարկում... 

Հ.Գ. Արա դե ճիշտ ա էլի, որ աղջիկը լվացքի մեքենա պիտի քշի, հայ-հայ մաքսիմում էն ամենաուստեն, եթե պռավա ունի, կարա աման լվալու մեքենա քշի :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել