BlogNews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնիների ամառային հանգստի մասին նյութերը, այս անգամ խոսեցինք հաղորդավարուհի Մարինա Գրեգի հետ, ով, պարզվում է, սիրում է ճանապարհորդել և իր համար բացահայտել նոր վայրեր, լինի դա Հայաստանում, թե Հայաստանից դուրս, բայց քանի որ ամառ է, նախընտրում է ծովային հանգիստ. «Մի քանի ուղղություն կա, դեռ որոշում եմ, կանգ կառնեմ կամ Հունաստանի, կամ Բուլղարիայի վրա»:

Հաղորդավարուհին դժվարացավ հիշել լավագույն հանգիստը, քանի որ դրանք միշտ էլ տպավորիչ են լինում. «Ես այն մարդկանցից եմ, ով հանգստանալու է գնում այնպես, ասես պատրաստվում է այնտեղ ապրել մի ամբողջ կյանք: Ես ինձ հետ եմ տանում այն ամենը, ինչ օգտագործելու եմ և չեմ օգտագործելու: Ինձ համար պարտադիր են խնամքի միջոցները և ամենակարևորը՝  իմ սրբիչն ինձ հետ պետք է լինի»:

Մարինան ակտիվ հանգստի սիրահար է, իսկ պասիվ հանգստից հոգնում է և նորից պետք է գնա հանգստանալու: Նախընտրում է հանգստանալ ընտանիքով, թե ընկերների հետ հարցին հաղորդավարուհին այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ հանգստանալ ընտանիքի հետ նշանակում է պարզապես մի քանի օրով տեղափոխվել այլ տեղում ապրելու: Իհարկե հաճելի է ընտանիքի հետ ժամանակ անցկացնել, բայց կարծում եմ՝ կարելի է տարվա մեջ մի քանի օր հանգստանալ իրարից, ես սիրում եմ ընկերների հետ մեկնել հանգստանալու, իսկ վայրը կախված է իմ հոգեվիճակից»:

Մարինան այն մարդկանցից չէ, ով ամբողջ տարի գումար է հավաքում հանգստի մեկնելու համար. «Ափսոս, որ չեմ կարողանում գումար հավաքել, երբեմն նախանձում եմ այդ մարդկանց, անկեղծ: Հանգստի մեկնելիս սահմանափակվում  եմ այդ պահին ձեռքիս տակ եղած գումարով»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել