Երեկ թարգմանեցի Կենձաբուրո Օէի հոդվածներից մեկը, որը պատահաբար հանդիպեց. հրաշալի լրագրող: Օէն ակտիվորեն սկսեց աշխատել Հիրոսիմայի և Նագասակիի դեպքերի ընթացքում: Հոդվածն ինձ մտածելու տեղիք տվեց, քանզի Օէն հետաքրքիր ու ոչ սովորական տեսություն է առաջ քաշում, տեսություն, որը արդիական է հնչում:

H E R O I C
(Հերոսություն)
Կենձաբուրո Օէ
1973

Մեզանից ամեն մեկն էլ ինչ-որ բան անելիս աչքի տակ ունենում է հերոսանալու ակնկալիքը... 
Մեր օրերում դժվար է խոսել հերոսության մասին: Պատերազմի ժամանակ երիտասարդը պետք է ընտրեր` տղամարդկություն, թե ստորություն: Կռվից կարող էին դուրս գալ և՛ հերոս, և՛ դավաճան: Հանգամանքներն էին ստիպում կատարել ընտրություն: 
Հիմա երիտասարդ ճապոնացին հնարավորություն չունի պարզելու` ով է ինքը: Որևէ մեկը չգիտե և չի էլ կարող իմանալ՝ հերոս է, թե վախկոտ իր ընկերը, ավելին` հերոս է, թե վախկոտ ինքը: Հնարավոր է լեռնային տուրիստը (альпинист), վտանգելով իր կյանքը, ծանր բեռն ուսերին, բարձրանում է ձնապատ լեռները, այն բանի համար, որ ստուգի` իր հոգում հերոսության ծիլեր կա՞ն: 
Պատերազմի ժամանակ հերոսությունը դրսևորելու առիթները բազմաթիվ են, ամենուր ու բոլորի համար: Նախքան պատերազմի ավարտն ամեն օր գյուղ էին վերադառնում զոհյալ «հերոսների հոգիները»: Ի պատիվ նրանց` ծնկի գալով երգում էին` «Դուրս գաս ծով` դիակներ են ալիքներին...»
Հիշում եմ, բանակ զորակոչվեց մեր գյուղի հյուսնը` չար ու վատ արարքների համար գյուղացիները նրան չէին սիրում: Այնտեղ նա մեռավ ինչ-որ հիվանդությունից: «Հերոսի» փոշին հայրենիք ուղարկեցին: Ճառից հետո ավագները, ի փառս զոհված հյուսնի, որը կենդանության օրոք ամբողջ գյուղով մեկ վազում էր ուսուցչուհու ետևից, մի գիշեր էլ ներխուժել էր ուրիշի տուն, դստերն արթնացնելու փոխարեն մտել էր նրա հոր ննջարան ու արթնացրել հորը, հիմա ներկայացվում է հերոսի շքանշանի: Մեր` աշակերտներիս համար սա աբսուրդ էր, զարմանք: 
Եթե չլիներ պատերազմը, նա կյանքն ապրելու էր այդպես խղճուկ` չանելով և ոչ մի հերոսություն: Կարելի է ասել և հակառակը` կռվում հերոսության ունակ տղաները միշտ չէ, որ իրենց դրսևորում են խաղաղ պայմաններում: 
Բայց ահա ավարտվեց պատերազմը: Զինվորները վերադառնում էին տուն: Նրանք դառնում էին այն, ինչ եղել էին մինչ պատերազմը` դարբին, հյուսն, վարորդ: Նրանց տեսքը մեր մեջ անելանելիության զգացում էր առաջացնում: Իսկ շքանշանի մեջ նրանք գտնում էին մխիթարանք: Յուրաքանչյուրը մի հերոսական պատմություն էր ձոնում ինքն իրեն ու սկսում պատմել գյուղում: Ծանոթներիցս մեկը, ծառայությունից վերադառնալով, փոստատար էր աշխատում: Փոխանակ իր գործն աներ, իր շուրջն էր հավաքում երեխաներին ու պատերազմական արկածների իր տարբերակն էր պատմում. «Օգոստոսի տասնհինգի լուսաբացին հազիվ էր աչքս կպել, հանկարծ` «Անհապաղ բոլորդ ափ...»։ Բայց նա մենակ չէր իր հերոսապատումներով: Գյուղ վերադարձած ամեն զիվոր, արկածախդիր մի հերոս էր...
Հիմա հերոս դառնալը դժվար է: Բայց ո՞վ չի ձգտում հերոսության: Սրա վրա է հենվում Նաբուսուկէ Կիսին «Ինքնապաշտպանական ուժ» ակադեմիայի ճառերը կարդալիս: 
Մեզանից ամեն մեկն էլ ինչ-որ բան անելիս աչքի տակ ունենում է հերոսանալու ակնկալիքը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել