Այսօր ոմանք ինչ-որ անհեթեթ պատրվակ օգտագործելով՝ փորձել են դյուրահավատների ուշադրությունը սևեռել ոստիկանության վրա՝ վերջինիս վերագրելով գործողություններ, որոնք ոչ միայն հատուկ չեն, այլև անլրջությամբ պարզապես հարիր չեն այդ կառույցին:
Նման երևակայություն ունեցողներին խնդրում ենք ձեռնպահ մնալ իրենց քաղաքական-քաղաքացիական խնդիրների, մարտավարության մեջ ոստիկանությանը ներքաշելու և ոստիկանության մասին տարածվող ապատեղեկատվության միջոցով ինչ-ինչ հարցեր լուծելու անհեռանկար փորձերից: Շնորհակալություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել