Դուք երբևէ տեսե՞լ եք Վահան Հովհաննիսյանին սափրված։ Նրանք ովքեր բախտ են ունեցել, կհաստատեն, որ սափրված Վահանը լրիվ այլ մարդ էր։ Չէ, խոսքն անշուշտ միայն արտաքինի մասին է։
1993-ի ամռանն էր։ Ղարաբաղ էր գնալու մի քանի օրով ու առաջին անգամ որոշել էր ինձ էլ իր հետ տանել։ Առավոտյան գրասենյակում սպասում էինք Վահանին։ Ուշանում էր։ Հերթական այցելուն թակեց գրասենյակի դուռը։ Տնտեսուհին բացեց ու, այցելուին չճանաչելով, ներս թողեց։ Ու եթե Վահանը չծիծաղեր, ներկաներից շատերը, այդ թվում նաև ես, բավական երկար ժամանակ պիտի գլուխ կոտրեինք, թե ով էր սպորտային գլխարկը մինչև աչքերը քաշած այդ անծանոթ տղամարդը։
Սափրված Վահանին բառիս բուն իմաստով չէին ճանաչում նաև Ստեփանակերտի գրասենյակի շատ այցելուներ։ Իսկ ինքը կարծես հաճույք էր ստանում դրանից։ Նստում էր գրասենյակի մի անկյունում ու գլխարկի տակից հետևում մարդկանց։ 
Հուլիսի 23-ին ազատագրվեց Աղդամը։ 
Հաջորդ օրը սափրված Վահանը մտավ Աղդամ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել