Այս շրջանում ակտիվորեն աշխատում են մթերող կազմակերպությունները: Ծիրանը, որի արտահանումը նախորդ տարվա համեմատ մի քանի անգամ աճել է, արդեն իսկ անցել է մթերման փուլը, և շուտով սկսելու են լոլիկի և մյուս տեսակի բանջարեղենների մթերման աշխատանքները:

Համեմատելով այս տարվա արտահանման ցուցանիշները նախորդ տարվա հետ` պետք է արձանագրել, որ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները կրկնապատկվել են: Արտաքին շուկայի հիմնական սպառողները Ռուսաստանն է և Վրաստանը:

Առատ բերքի հետ մեկտեղ շատ կարևոր է ճիշտ կազմակերպել դրա սպառումը: 
Այդ առումով կա համաձայնություն, ըստ որի, վերամշակողներն արտադրանքը մթերելու են ամբողջությամբ: Դա նշանակում է, որ գյուղացու համար իր արտադրանքի սպառումը խնդիր չի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել