«Ազատ լինելու համար պետք է ոչ միայն դեն նետել շղթաները, այլև հարգել և ազատության հնարավորություն տալ ուրիշներին: Ես պայքարել եմ սպիտակների իշխանության դեմ, պայքարել եմ նաև սևերի իշխանության դեմ: Իմ իդեալն է ազատ, ժողովրդավարական հասարակության ստեղծումը, որտեղ բոլոր մարդիկ ապրում են ներդաշնակ, և որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ: Դա այն իդեալն է, հանուն որի ես ապրում եմ: Եվ եթե պետք լինի, հանուն նրա ես պատրաստ եմ մեռնելու»:  Նելսոն Հոլիլալա Մանդելա

2013 թ. դեկտեմբերի 6-ին Յոհանեսբուրգում 95 տարեկանում մահացավ ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան: Նա մոլորակի ամենահայտնի և համաշխարհային պատմության մեծագույն մարդկանցից մեկն է, մարդու իրավունքների ակտիվիստներից, Նոբելյան մրցանակի դափնեկիրՀարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը: 

Նելսոն Մանդելայի առավել հայտնի 10 մտքերը

Կրթության մասին

Կրթությունն ամենահզոր զենքն է, որի օգնությամբ հնարավոր է փոխել աշխարհը:

Արժեքների մասին

Մեր կյանքում կարևոր է ոչ այնքան մեր սեփական գոյության փաստը, որքան այն ամեն դրականը, որ մենք կարող ենք տալ մարդկանց. հենց այդ փաստն էլ որոշիչ ու կարևոր է դարձնում մեր կյանքը:

Ժամանակի մասին

Ես երբեք չեմ մտածում իզուր կորցրած ժամանակի մասին: Ես պարզապես իրականացնում եմ ծրագիր, որովհետև այն կա: Այն նախատեսված է հենց ինձ համար:

Երբեք չհանձնվելու մասին

Ամենամեծ արժանիքը երբեք չընկնելու մեջ չէ, այլ ամեն անգամ ընկնելուց հետո վերստին բարձրանալու մեջ:

Գրելու մասին

Լավ գրելաոճը հիշեցնում է մեր կյանքի ամենաերջանիկ պահերի մասին, մեր արյանն ու մեր հոգուն փոխանցում է ազնիվ գաղափարներ, այն կարող է ողբերգությունը փոխակերպել հույսի հաղթանակի:

Բնավորության մասին

Զարգանալու ճանապարհին մենք պետք է դասեր քաղենք ինչպես դրական, այնպես էլ բացասական փորձից:

Համբերության և համառության մասին

Յուրաքանչյուր բարձունք նվաճելուց հետո մարդը կարծում է, որ դեռ էլի գագաթներ ունի հաղթահարելու: Նման պահերին ես մնում եմ նույն տեղում, որպեսզի հանգստանամ, որպեսզի վայելեմ փառավոր հեռանկարը, որպեսզի ետ նայեմ իմ անցած ճանապարհին: Բայց այս ամենի համար ես ունեմ ընդամենը մի պահ, որովհետև ազատությունը մենք ձեռք ենք բերում պատասխանատվության արդյունքում, և ես չեմ համարձակվում կանգ առնել, որովհետև իմ երկար ուղին դեռ չի ավարտվել:

Լեզվի մասին

Առանց լեզվի մենք չենք կարող խոսել ու հասկանալ մարդկանց, ոչ մեկը չի կարող հուսալ ու ձգտել, ընկալել իր պատմությունը, գնահատել իր պոեզիան և վայելել երգեր:

Քաջության մասին

Քաջությունը վախի բացակայությունը չէ: Քաջությունն ինքն իր նկատմամբ եղած հաղթանակն է: Քաջ մարդը նա չէ, ով չի վախենում, այլ նա, ով հաղթահարել է իր վախը:

Նախագահության մասին

Իմ երկրում դու սկզբում հայտնվում ես ճաղավանդակների ետևում ու հետո նոր միայն դառնում նախագահ:

Բրիտանիայում բնակվող սևամորթ տղայի «Գունավոր անկեղծությունը» ՄԱԿ-ի կողմից առաջադրվել է որպես 2006 թ. լավագույն բանաստեղծություն:

Գունավոր անկեղծություն

Երբ ես ծնվեցի, սև էի:
Եվ մեծացա ես՝ մնալով սև:
Երբ ես երկար եմ մնում արևի տակ, ես սև եմ:
Եվ անգամ այն ժամանակ, երբ մեռնեմ, սև եմ լինելու:
Իսկ դուք, սպիտակամորթներդ…
Երբ ծնվում եք, վարդագույն եք:
Մեծանալով՝ դառնում եք սպիտակ:
Արևի տակ երկար մնալուց կարմրում եք:
Երբ ցուրտ է՝ կապտում եք:
Երբ վախենում եք՝ դեղնում եք:
Իսկ երբ մահանաք՝ մոխրագույն եք դառնալու:
Եվ դուք դեռ անվանում եք ինձ «գունավո՞ր»:

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել