Փաստորեն, «Դեմ ենք հոսանքի թանկացմանը» շարժումն ավարտեց բողոքի ցույցերը... «Վարդավառը» սրբեց-տարավ բոլոր հետքերը... Երեկ, «Ազատություն» ռադիոկայանով որ չլսեցի՜... «Հանրապետական» պատգամավորները շնորհակալություն են հայտնում երիտասարդ ցուցարարներին՝ «ըմբռնումային» վերաբերունքի ու ցույցերը չքաղաքականացնելու, իշխանության նկատմամբ «հասկացողություն» ցուցաբերելու (այլ կերպ՝ «մեծի խոսքը լսելու»), ՀԷՑ-ի ծանր դրության մեջ մտնելու և ցույցերը դադարեցնելու համար: Փաստորեն, լավ փառավոր կոտրեցին ժողովրդի գլխին հոսանքի հերթական թանկացումը, և հիմա «Դեմ եմ»-ի՞, թե՞ «Ոչ թալանին» շարժման միակ նպատակը բռնություններ կիրառած ոստիկաններին աշխատանքից ազատելու պահանջն է ու այն հարցը, թե ՀԷՑ-ի աուդիտին շարժման ակտիվիստները կմասնակցե՞ն, թե՞ չէ: Իսկ հոսանքի թանկացումը, փաստորեն, մնաց ետին պլանում մինչև աուդիտի ավարտը, իսկ այդ ընթացքում ժողովուրդն ստիպված կլինի վճարել արդեն թանկացած սակագնով, որ ուժի մեջ կմտնի օգոստոսի մեկից. բացառությամբ «սուբսիդավորվող» խավի: Հեյ վա՜խ... ողբամ զմեզ, Հայոց աշխարհ: Երեկ էլ, պարզվում է, Վանաձորում ցույց ու երթ է եղել. երիտասարդական շարասյունը, քաղաքացիական նոր «շկոլա» անցած, «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկելով, ի պաշտպանություն մայրաքաղաքային ցուցարարների, պահանջել է մայրաքաղաքային ցույցերի ժամանակ քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկաններին պատժել օրենքի ողջ խստությամբ. ու ոչ մի խոսք հոսանքի անհիմն թանկացման մասին. թերևս, այսուհետ ցույցերի նպատակաուղղվածությունը միայն դա կլինի քավության նոխազ դարձնել մասնագիտական պարտք ու միգուցե ստվերային հանձնարարություն կատարող ոստիկաններին: Միամիտ հո չե՞ն մարդիկ. ոստիկաններն իրենց-իրենց էի՞ն ակտիվացել՝ հանուն ակտիվության... Հանձնարարել են՝ ակտիվացել են... Թե չէ էդ ո՞նց եղավ, որ սկզբում բռնություններ էին կիրառում, բայց երբ ողջ քաղաքակիրթ աշխարհն այն դատապարտեց, սկսեցին «փաղաքշական» միջոցների անցնել, ու Բաղրամյան պողոտայում վերջին մոհիկաններին տարածքից հեռացնելիս փոխոստիկանապետը հոգևորականի ոճով ասում էր՝ «Գրկում ենք՝ տանում ենք, մեր եղբայրներն են, մեր քույրերն են, գրկում ենք-տանում ենք»: Բա թող «էն գլխից» գրկեին-տանեին (թեպետ հազիվ թե գրկվողները դրանից մեծ ուրախություն զգային), ոչ թե «շլանգն առած» ջրեին ու մահակածեծ տային սկզբից:
Բա որ մենք մեր երկրի տերը լինենք, հերթական թանկացումը կկոտրեի՞ն մեր գլխին: Մենք նույնիսկ մեր քաղաքի տերը չենք, ով որտեղ ուզում՝ քանդում է քլունգն առած, նախկինում «Լոռվա գեղեցկուհի» տիտղոսով «Իմ Կիրովական» երգում մեծարված քաղաքը վեր է ածվել 40 տարվա մաշված ու թեփրահան եղած կավատի, քանի որ քաղաքի կենտրոնական հատվածներն, անգամ համատարած, շինարարական մեծ աղբանոց են դարձել, իսկ շուկայամերձ տարածքներում, հաճախ էլ շուկայում կոյուղաջրերի գարշահոտությունից մարդիկ շնչահեղձ են լինում՝ ավելացրած թափառող շների մշտական առկայությունը: Շինաքանդարարները