Ժողովրդավարական արժեքների ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ կողմնակից եմ, բայց չէի ուզենա, ոչ դա տեղի ունենա բռնի ճանապարհով կամ «մայդաններով»: Նաև չէի ուզենա, որ դրանից հետո իշխանության գլուխ կանգնեն ուլտրանացիոնալիստները կամ թունդ ազգայնականները, ռուսաֆոբիայով տառապողները կամ ռուսամոլներն ու Կրեմլի «հաճկատարները»: Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղին, որ, ցավոք, լի է խորդուբորդներով ու ճանապարհին հայտնված քարերով, որ նետում են հակաժողովրդավարական ուժերը, որոնցից, ցավոք, այսօր լիքն են իշխանական համակարգում կամ ՏԻՄ ու պետական ապարատում, ինչպես նաև համացանցում: Օրերս այցելեցի ռուսաֆոբիայով համակված մի օգտատիրոջ (որ, ամենայն հավանականությամբ, «ֆեյք» էր) էջ, որպեսզի պարզեմ, թե ով է այդ օգտատերը, որ մի մեկնաբանության տակ մակագրել է՝ «Ուրեմն ֆաշիստական Ռուսաստանը ստալինիզմից լա՞վ է»: Պարզվեց, որ այդ օգտատիրոջ էջին և ոչ մի հայերեն հոդված կամ մեկնաբանություն չկար՝ անգամ անգլիատառ հայերենով: Պարզապես երևի թե անկապ ռուսաֆոբիա ունի՝ միգուցե  «դրսի» ուժերի պատվերով, իսկ հայամետությունից էլ կիլոմետրերով է հեռու: Եվ ինչի՞ նման է, երբ այս կարգի օգտատերերի ռուսատյացությունն այնտեղ է հասնում, որ պահանջում են Հայաստանում դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը... կամ պահանջողներին «լայքում» են: Իսկ ռուսաստանյան հեռուստաալիքները մի շատ դրական հատկություն ունեն. չեն կեղծում ռուսաստանյան իրականությունը, իրենց երկրում առկա բացասականը չեն քողարկում և ուրիշինը նշավակում... Հաճախ օրվա լուրերը հենց իրենց բացասական կամ քննադատական լուրերով էլ սկսում են ռուսաստանյան ալիքները... Հենց ռուսաստանյան հեռուստաալիքներից ենք տեղեկանում, որ Ռուսաստանում առկա են մոլագարության բազմաթիվ դրսևորումներ, որոնց հիման վրա էլ սերիալներ են նկարահանվում կամ գրքեր տպագրվում, տեղեկանում ենք տարեց թոշակառուների հանդեպ դաժանության աննախադեպ դրսևորումների, տարրական հարգանքի բացակայության ու նրանց կողոպտելու կամ անգամ այդ նպատակով դաժանորեն սպանելու, մեծ չափերի հասնող թմրամոլության, իրավապահ մարմինների կոռումպացվածության ու կրիմինալ հովանավորելու, անգամ ֆաշիստական ու հարավկովկասյան դրսևորումների մասին... Սրանից էլ լավ միջո՞ց՝ հայաստանյան արտագաղթը կանխելու և ցույց տալու համար, թե ինչ է այսօր տեղի ունենում Ռուսաստանում. սկսած ռեկետությունից, վերջացրած կողոպուտով ու սպանություններով, երբ անգամ անչափահասը կարող է փողոցում դաժան ծեծի ենթարկել տարեցներին... Հենց ռուսաստանյան հեռուստաալիքներից ենք տեղեկանում, որ անգամ մարդակերության դեպքեր են եղել ծայրամասային Ռուսաստանում (ինչը մինչ այդ բնորոշ է եղել աֆրիկյան ցեղերին՝ քաղաքակրթությունից կիլոմետրերով հեռու)... Միգուցե մարդակերության ժամանակակից դրսւորումները 30-ականների բռնաճնշումների ու աքսորի հետևանքնե՞ր են, որոնք մարդկային հոգեկերտվածքի մեջ ավերիչ ազդեցություն են թողել: Ընդհանրապես ռուսաֆոբիան կամ ֆաշիզմը, ուլտրանացիոնալիզմը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, ինչին ականատես ենք Ուկրաինայում: Ռուսաֆոբիան հասել է այնտեղ, որ համաձայն են անգամ, որ իր երկրից արտաքսված ու մինչ օրս քաղաքական սպանությունների մեջ կասկածվող վրացին Ուկրաինայում նահանգապետ դառնա, բայց ռուսների հանդեպ ինչ-որ անբացատրելի ատելություն կա, երբ որ ռուսն ու ուկրաինացին նույն սլավոնական արմատներից են սերվում: Եվրոպային քննադատում են այլասերված բարքերի համար, բայց ներկայիս Ռուսաստանում լավ էլ «հարգի» են արևմտյան բացասական արժեքները. բավական է միայն դիտարկել նոր էլիտար ռուսների կյանքն ու կենցաղը, և դրանում կարելի է համոզվել: Ասվածի ապացույցը նաև տղամարդ մերկապարողների առկայությունն է ու տղամարդկանց ստրիպ-ակումբների անթաքույց գործունեությունը... Հետո էլ փորձոմ են համոզել, թե Ռուսաստանը հակաարևմտամետ է...

Ամենադրականը Ռուսաստանում այն է, որ անգամ քաղաքապետեր ու նահանգապետեր են քրեական պատասխանատվության ենթարկվում ապօրինի հողահատկացումների, պաշտոնական դիրքի չարաշահման համար, իսկ մեր երկրում «կոռուպցիայի դեմ պայքարի» ձևական հանձնաժողովներ են ստեղծվում, որոնցում, ինչպես նկատել էր մի օգտատեր՝ «աղվեսներին նշանակում են հավանոցի պահակ»: Ամենաթարմ օրինակը՝ դրական երևույթների, ականատես եղանք երեկ. ռուսաստանյան հասարակական կազմակերպության անդամները թույլ չէին տալիս, որ մայթի վրա մեքենա կանգնեցնեն, և աննկուն պայքար էին մղում երիտասարդ ակտիվիստները (որոնց նախաձեռնությունը կոչվում էր ՝стоп!хам)՝ ընդհուպ մինչև ֆիզիկական բռնության ենթարկվելը՝ մինչև ոստիկանության ժամանելը: Պարբերաբար էլ ականատես ենք լինում, թե ինչպես են երիտասարդ ակտիվիստները Ռուսաստանում պայքարում սուպերմարկետներում անորակ ու ժամկետանց ապրանքների դեմ... Հենց դա է, որ պետք է ընդօրինակել Ռուսաստանից: Ռուսաստանին բնորոշ մի դրական էլ դա ռուսաստանյան էստրադան է՝ միջազգային ճանաչում ունեցող հիթերով ու աստղերով, որ հաստատ չի կարող բացասական ազդեցություն ունենալ հեռուստադիտողի վրա՝ անկախ ազգային պատկանելությունից: Ու դրա հիմքերը դրվել են Սովետական Միության տարիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել