Հաղորդավարուհի Անի Դաշյանը րոպեներ առաջ պսակադրվեց։ Սուրբ Աննա եկեղեցում նա սիրելիին՝ Լյուդվիգ Կարապետյանին, հնազանդ լինելու երդում տվեց, նրանք փոխանակվեցին ամուսնական մատանիներով ու խոստացան հավերժ սիրել միմյանց։ Զույգի պսակի արարողությանը ներկա էր նաև BlogNews.am-ը։

27-ամյա Անիի ընտրյալն իրենից 7 տարի մեծ է, նա մարքեթինգի մասնագետ է։ Այսօր նորապսակները հանդիպեցին եկեղեցում` Անին եղբոր՝ Արմանի ուղեկցությամբ եկավ եկեղեցի, որտեղ Լյուդվիգն անհամբեր սպասում էր նրան։) Ըստ հաղորդավարուհու՝ իրենք ավանդական և ժամանակակից հարսանիքների միքս են արել, որի մեջ հայկական ավանդական երթուղին պահպանելը չէր մտնում:) Զույգի հարսանյաց խնջույքին ներկա է լինելու մոտ 170 հյուր, ինչպես Անին նշեց՝ միայն ամենամտերիմ մարդիկ։

Հաղորդավարուհու հարսի պարը բեմադրել է Վիկա Մարտիրոսյանը։ Երգչուհի Քրիստինե Պեպելյանի խորհրդով նա պարելու է «Ուզուն դարա»։

Ամուսնությունից հետո Անին տեղափոխվելու է Մոսկվա՝ ամուսնու մոտ, սակայն գործունեությունը չի դադարեցնելու։ Նրա փոխանցմամբ՝ Մոսկվայից շարունակելու է աշխատել 21TV-ի համար։ Անին ու Լյուդվիգն իրենց մեղրամիսը կվայելեն ծովափնյա երկրում։

BlogNews.am-ը շնորհավորում է զույգին և երջանկություն մաղթում:)

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել