Անձնագրային և վիզաների վարչությունում մի ուրիշ ձևի «բարդակ է»: Մի քանի օր շարունակ զանգում եմ մի քանի համարներով՝ ընդամենը մեկ հարց ճշտելու համար: Պատասխանում է մենակ թեժ գիծը, տալիս են բաժիններից մեկի հեռախոսահամարը: Օրական 20 անգամ տարբեր ժամերի զանգում եմ, չի պատասխանում (37.02.58), էլի հետ եմ զանգում, բողոքում եմ, ասում եմ՝ չի պատասխանում ձեր նշած համարը, այլ համար տվեք, շտապ հարց է, պետք ճշտել, ասում են՝ այդ դեպքում զանգեք բողոքների բաժին ու ներկայացրեք ձեր բողոքն ու նոր հեռախոսահամար են տալիս (59.07.25), որին կրկին որևէ մեկը չի պատասխանում: Մարդիկ ահա այսպես են աշխատում՝ թքած ունենալով գործի ու պատասխանատվության վրա, որը ստանձնել են: Եթե ընկերներիս մեջ կան մարդիկ, ովքեր բջջային համար գիտեն, խնդրում եմ արձագանքել կամ ավելի բեթար՝ մարդիկ, ովքեր աշխատում են այդ կառույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել