25 տարվա դեգերումներից հետո մենք ազգովի թևակոխեցինք «պայքարի» նոր փուլ, «ըմբռնող» ժողովրդից դարձանք «վերլուծող» ժողովուրդ: Ամբողջ ազգը զբաղված է եղած-չեղածի վերլուծումով, ֆեյսբուքն էլ զատո առատորեն ընձեռել է դրա հնարավորությունը: Բոլորը վերլուծում են անվերլուծելին: Վերլուծում են այն, ինչը  պարզ է անգամ քոռ աչքով: Մտնում են խորխորատնեը, ընկնում պեչենու բաղերը, հայկական հատուկ շուստրիությամբ անում ամեն բան՝ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ...

Ստեղծվել է այնպիսի տպավորություն, եթե վաղը հանկարծ այս պոռնիկները սիկտիրվելուց առաջ երկիրը պաժառ տան, չես կարող մեկին համոզել, որ մեկ դույլ ջուր առնի ձեռքն ու տանից դուրս գա: Բոլորը գտել են պախկվելու, սիմուլյանտություն անելու, մի խոսքով «ըմբռնելու» ժամանակակից տարբերակ՝ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ԵՆ օտ ի դո: Ա՛յ մարդ, դե ՄԵՆՔ ՄԻ ՈՒՐԻՇ, ՈՒՐԻՇ ԵՆՔ էլի, հո զոռո՞վ չի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել