Հիմա Սահմանադրության մասին մի քանի բան ասեմ ու անցնեմ առաջ՝ սպասելով մասնագետների վերջնական գնահատականին ու հանրաքվեին:

Երկար տարիներ ընդդիմությունը պայքարում է, որ ընտրությունները համամասնական լինեն և բացառեն մեծամասնական ընտրակարգը: Հայեցակարգերի մեջ այդ կետը հստակ գրված է՝ լինելու են 101 պատգամավորներ համամասնական ցուցակով ընտրված: Ո՞րն է այստեղ բողոքը, մանրամասնեք, եթե ուղղակի բողոքում եք բողոքելու համար, այդպես ընդդիմություն չեն դառնում:

Նույն ընդդիմությունը ցանկանում էր, որ նախագահի լիազորությունները կրճատվեն: Հայեցակարգով նախագահի լիազորությունները նմանվում են Անգլիայի թագուհու լիազորություններին՝ կա, բայց ոչինչ չի որոշում սկզբունքով, թե հիմա 7 տարի կպաշտոնավարի, թե՝ 17, դա էական չի: Սակայն նախկին փորձը ցույց է տալիս, որ մեր նախագահները 2 անգամ են ընտրվում, ու դրանք իրար հետ գումարած՝ 10 տարի պաշտոնավարման ժամկետ է կազմում, տվյալ պարագայում 1 անգամ կարող է պաշտոնավարել 7 տարի ժամկետով: Ստացվում է, որ կրճատվում է 3 տարով պաշտոնավարման ժամկետը:

Թերևս շահարկումների ու քննարկումների տեղիք են տալիս այս երկու կետերը, որոնց ես անրադարձա զուտ քաղաքական տեսանկյունից, իսկ մասնագիտական վերլուծությունը կթողնեմ սահմանադրագետ իրավաբաններին:

Հ.Գ. Սահմանադրությունը քեզ թույլ է տալիս հանրաքվեի ժամանակ կատարել այն ընտրությունը, որը ցանկանում ես: Տվյալ դեպքում եթե կողմ ես, ԱՅՈ տարբերակն ես ընտրում, եթե դեմ ես՝ ՈՉ:

Հ.Գ.Գ. Սահմանադրագետ դառնալու համար մարդիկ երկար տարիներ սովորում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել