Ողջ օրը հեռուստատեսությամբ ու ռադիոյով սահմանադրական բարեփոխումների «լոբբինգն» է գնում, ու խոսվում է այն մասին, որ երկրի նախագահը, փաստորեն, միայն 1 անգամ իրավունք ունի առաջադրվել, պաշտոնավարման ժամկետն էլ՝ 7 տարի, ու նախագահին արդեն ոչ թե ժողովուրդն է ընտրելու, այլ խորհրդարանական «ընտրիչները», որոնք էլ արդեն համամասնական կարգով են ընտրվելու միմիայն, իսկ նախագահն իրավունք չունի որևէ կուսակցության անդամ լինել: Նաև պարզվում է, որ վարչապետը, որ երկրի փաստացի կառավարողն է լինելու, պետք է Զինված ուժերի գերագույն հրամանատար լինի. սրանից կարելի է ենթադրել, որ վարչապետի պաշտոնում նշանակվող անձը պետք է զինվորական գործից էլ հասկանա:

Իսկ ՏԻՄ ընտրություններից ոչ մի խոսք. ի՞նչ է, սահմանադրական բարեփոխումները միմիայն խորհրդարանական ու նախագահական ընտրությունների՞ն են վերաբերվում, իսկ ՏԻՄ ընտրություննե՞րը, որոնցով մինչ օրս համայնքապետերը՝ քաղաքապետեր, գյուղապետեր, ցմահի կարգավիճակով են, քանի որ գործող սահմանադրությունը նրանց առաջադրվելու հարցում սահմանափակումներ չի նախատեսում, ու ինչքան ուզում՝ առաջադրվում են, «ընտրվում» ու «վերընտրվում», եթե որոշներին «վերևից» չեն հրահանգում չառաջադրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել