Հասկացա վերջապես Փոքր Մհերի կերպարի արտացոլումը մեր իրականության մեջ. Դա այն սփյուռքահայն է, ավելի ճիշտ Հայաստանից հեռացած հայը, ով ասում է՝ մինչև..... ես Հայաստան չեմ վերադառնա, ստրուկներ...
Տո ա՛յ տեր իմ, տիրակալ, թե դու ցորենը պոպոքի չափ չդարձնես, բա էլ ո՞վ պիտի դա անի: Ու թե էս գեն. մոդիֆիկացիայի դարում ցորենը պոպոքի չափ էլ դարձնենք, ձմերուկի չափ էլ, հավատա, ոչ միայն դու, այլ ամբողջ աշխարհից կփախչեն, կգան բոլորիս բնօրրան Հայաստան: Ու քենիացին կամ էստոնացին կլինեն ոչ պակաս հայրենասեր, քան դու ես: Ուղղակի իրենք ավելի սթափ են ու զուսպ ու մեզ ստրուկ չեն անվանում։
Սթափվե՛ք։ (c)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել