Տենց էլ ես մեր պատմագրությունից բան չեմ հասկանում: Երբ խոսք ա գնում օտար զավթիչների կողմից Հայաստանը ասպատակելու ու բռնի արտագաղթ կազմակերպելու մասին, կամ, առհասարակ, արտագաղթի մասին, այդ ամենը, բնական ա, ներկայացվում ա լիովին բացասական, քննադատական երանգներով: Այնուհետև, երբ թեման փոխվում ա, ու խոսքը գնում ա հայկական գաղթավայրերի, տարբեր գաղթավայրերում հայերի բազմահազարանոց քանակի մասին, ապա այդ թեմաները միանգամից սկսվում են մեկնաբանվել ոգևորությամբ, լիովին դրական երանգներով:

Մնում ա վերջաբանում ավելացնեն. չկա չարիք առանց բարիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել