«Կենտրոն» հեռուստաընկերությունը՝ ի դեմս Պետրոս Ղազարյանի, հայկական հեռուստատեսությունը վերակենդանացնելու փորձ է անում, ինչի արդյունքում եթերը 15 րոպե շարունակ սկսում է շնչել: «Հայկական ուրբաթ» հաղորդման շրջանակներում քննարկում է նա «Հոկտեմբերի 27»-ը և հարթակ տրամարդրում Շանթ Հարությունյանին և ավելին՝ չի ենթարկում նրա խոսքը սաստիչ մոնտաժների:  Ամենայն անկեղծությամբ՝ այս 15 րոպեների ընթացքում զգում ես քեզ լիիրավ քաղաքացի ու մարդ, որին վերջապես էշի տեղ չեն դնում  պուդռա-պամադայով լղոզված ու դեմքները գաջած «Հայլուրի» ու մնացած (ԱՊԱ)տեղեկատվական հաղորդումների, պսևդոդինամիկ հաղորդավարուհիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել