Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ։

Ոմանք հիշվում են իրենց երգերով, դերասանական խաղով, ոմանք էլ՝ արտաքին տվյալներով, իսկ մասնավորապես՝ դրանց փոփոխությամբ: Կան հայտնիներ էլ, ովքեր չեն սիրում փոփոխվել, բայց դա լրիվ այլ թեմա է... 

Հռիփսիմե Հակոբյան

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը երբ նոր էր սկսում երգչուհու կարիերան, ավելի բնական տեսք ուներ, սևահեր էր և այդքան չէր շպարվում, ինչպես հիմա: Նրա երգերը և տեսահոլովակները շատ ավելի լավն էին, քան հիմա: Նրա արտաքին տեսքի էվոլուցիան բավականին ակնհայտ է, ոմանք սիրում էին նրա նախկին տեսքը, մյուսները գուցե հավանում են այն, ինչ հիմա են տեսնում:

Ֆելիքս Խաչատրյան

Շատերդ կհիշեք հեռուստահաղորդավար Ֆելիքս Խաչատրյանին այն փուլում, երբ նա Հանրային հեռուստաընկերությամբ վարում էր «Օտար Խաղեր» նախագիծը: Նա բավականին կոկիկ տեսք ուներ և գրեթե միշտ սափրված էր: Ինչ է փոխվել հիմա, երբ նա դադարեցրել է հեռուստահաղորդավարի իր կարիերան և զբաղվում է ռեփերի գործունեությամբ. նա գիրացել է, և նրան գրեթե միշտ կարելի է տեսնել չսափրված:

Լուիզա Ներսիսյան

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանին շատերը հիշում են «Պահմտոցի» նախագծից, նա ոչնչով աչքի չընկնող արտաքինով աղջիկ էր, ում մասին երևի շատերը չէին էլ իմանա, եթե չամուսնանար Հրանտ Թոխատյանի հետ: Հիմա Լուիզան հաջողակ դերասանուհի է, ով նկարահանվում է շատ գեղարվեստական ֆիլմերում: 

Ինգրիդ Կոկչյան

Աննա Կոկչյանը, իսկ հիմա՝ Ինգրիդ Կոկչյանը, ժամանակին հայտնի դարձավ «Կատվի դրախտը» հաղորդումից: Աննան այն համարձակներից էր, որ այդ ժամանակ հանձն առավ սեքսի մասին հաղորդում վարել, ինչը գուցե պատճառ հանդիսացավ, որ նրան բոլորը հիշեին, չնայած բավական գրավիչ էր նաև նրա արտաքինը տեսքը: Հիմա նա ավելի համեստ և կանացի կերպարում է ներկայանում:

Լիլի Հովեր

Հեռուստահաղորդավարուհի և ռադիոհաղորդավարուհի Լիլի Հովերից մենք ամեն անգամ սովոր ենք լսել եղանակի տեսության կանխատեսումները: Այս շիկահեր գեղեցկուհին ժամանակին սևահեր էր և ոչինչ չասող արտաքինով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել